Բարի գալուստ Ջերմուկ:

Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարաններից է: Այն գտնվում է Վայոց Ձոր մարզի հյուսիս-արևելյան մասում, ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա, Արփա գետի ափին: Արփան հոսում է քաղաքի միջով` բաժանելով այն 2 մասի: Առողջարանը շրջապատված է փարթամ անտառային ծածկույթ ունեցող հիասքանչ լեռնաշղթաներով:

Ջերմուկը առանձնանում է կլիմայական մեղմ պայմաններով: Ամռանն այստեղ այդքան էլ շոգ չէ, իսկ ձմռանն առատ ձյուն է տեղում, և չկան քամիներ: Օդի ջերմաստիճանը ամռանը չի գերազանցում +32C, իսկ ձմռանը հասնում է -35C:

Ջերմուկը հարուստ է եզակի քաղցրահամ և հանքային ջրերի աղբյուրներով: Դրանցից հատուկ ուշադրության են արժանի տաք հանքային ջրերը, որոնք իրենց ֆիզիկա-քիմիական հատկանիշներով չեն զիջում Կառլովի-Վարիի և Ժելեզնովոդսկի նմանատիպ հանքային ջրերին: Ստորգետնյա գեյզերների այդ ջուրն օգտագործվում է և խմելու, և վաննաների համար: Այն օգտակար է զանազան հիվանդությունների, ինչպես օրինակ` ստամոքս-աղիքային, երիկամային և նյարդային խանգարումների բուժման համար:

Այս բոլոր գործոնները, միասին վերցրած, հանգիստը Ջերմուկում դարձնում են հաճելի և առողջարար:


ԵՂԱՆԱԿԸ
ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
ԿՈՒՐՍԵՐ






Copyright © Turis LLC. All rights reserved. Site developed by Dreamhouse design.